Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում մեկնարկել է սանիտարական միամսյակը

02.03.2015

 Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի կարգադրությամբ 2015թ. մարտի 1-ից մինչև 31-ը մարզի տարածքում հայտարարվել է սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակ: Միամսյակը կազմակերպված անցնկացնելու և համապատասխան վերահսկողություն իրականացնելու համար ստեղծվել է հանձնաժողով, որի աշխատանքներին ներգրավվել են նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Մարզի տարբեր տարածաշրջաններում մարտի 1-ից  մեկնարկած սանիտարական աշխատանքների իրականացման և արդյունավետ կազմակերպման համար հիշյալ աշխատանքներում ներգրավվել են նաև համայնքների ղեկավարները, հիմնարկ ձեռնարկությունների տնօրենները:

Մարզային այս կարևորագույն նախաձեռնության շրջանակներում մարզի բլոր տարածաշրջաններում արդեն իսկ ընթանում  են սանիտարական մաքրման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03