Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատարագ` Մար Թումա եկեղեցում

04.03.2015

Մարտի 1-ին Հայաստանում ասորական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Նիկոդիմ Յուխանաևն Արարատի Վ. Դվին ասորական համայնքի Մար Թումա եկեղեցում կատարեց հոգեհանգստի պատարագ: Պատարագն ավարտելուց հետո տեր հայրն ասաց, որ այս պատարագն առ Աստված ուղղվեց Սիրիայի Խաբուր գետի երկայնքով բնակվող 30 գյուղերի ասորի բնակիչների հոգու հանգստության համար, որոնք օրերս զոհ են դարձել, իսկ մյուսներին էլ գերեվարել են ծայրահեղ իսլամիստական խմբավորումները: Տեր հայրը նահատակների հոգու հանգստության համար աղոթք կարդաց և Աստծուց խաղաղություն խնդրեց աշխարհի և գերիների փրկության համար: Հոգեհանգստի պատարագին մասնակցում էին ասորական համայնքի <<Աթուռ>> հկ-ի ղեկավար Արսեն Միխայիլովիչը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը, պատմաբան-ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան, համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովնան, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, ասորական համայնքի բնակիչները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03