Նորություններ
Երդվեցին նաև Արարատի մարզի պատանի երկարապահները
07.03.2015
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին անհայտ կորածների հուշահամալիրին և Վազգեն Սարգսյանի շիրմաքարին: Միջոցառումը շարունակվեց ծիծեռնակաբերդում:
Շուրջ տաս հազար, այդ թվում `Արարատի մարզի չորս հարյուր երեսուն պատանի երկրապահներ, հանդիսավորությամբ երդվեցին: Պատանի երկրապահները հանդես եկան ցուցադրական վարժություններով, ինչն իր մեջ մեծ խորհուրդ ուներ:
Արարատի մարզի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Սուրեն Շահինյանը, Արտաշատի ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանը և դպրոցների զինղեկները երկարատև նախապատրաստվել էին հանդիսավոր արարողությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն մարտի 5-ը հայտարարել է պատանի երկրապահների օրհնության օր: Նախագահի օգնական Ավետիք Բերբերյանը կարդաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասված էր.
<<Շնորհավորում եմ ձեզ երդման արարողության և ձեր կյանքի գեղեցիկ ու նշանակալի այս օրվա առթիվ: Հայրենիքի պաշտպանությանը ծառայելու ձեր ուխտը սրբազան է, և ապագա ունի ձեզ նման պատանիներ ունեցող երկիրը:
Երկրապահ կամավորական միությունը ծնունդն էր այն կամավորական շարժման, որ ծավալվեց Արցախում, Հայաստանում և ողջ աշխարհում, որտեղ հայ կար: Սա հայության արձագանքն էր մեզ պարտադրված պատերազմին և հետևանքը՝ կանոնավոր բանակի բացակայության:
Հիշե՛ք, կամավորների սխրանքն անմահ է: Նրանք իրենց նվիրվածությամբ, նաև կյանքի գնով լրացրեցին պետական զինված ուժերի բացակայությունը: Նրանք տվյալ պատմական պահին արեցին անհնարինը, իրենց արյամբ գնեցին այն թանկարժեք ժամանակը, որ անհրաժեշտ էր կանոնավոր բանակ ստեղծելու համար: Նրանք նաև դարձան այդ բանակի հիմքը:
Հիշե՛ք նաև, որ դուք այլևս չեք լինելու <<կամավորականներ>>: Դուք Հայաստանի Հանրապետության վաղվա զինվորներն ու սպաներն եք: Անկախ նրանից, թե կյանքի ինչ ուղի կընտրեք, համոզված եմ, որ դուք լինելու եք մեր երկրի արժանավոր քաղաքացիներ:
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է՝ խորհրդանշական օր և գեղեցիկ առիթ, որ բոլորս երախտագիտությամբ հիշենք և շնորհավորենք Սպարապետին ծննդյան օրվա կապակցությամբ:
Մաղթում եմ, որ ձեր աշխատասիրությամբ, նվիրումով և կեցվածքով արժանի լինեք Վազգեն Սարգսյանի հիշատակին և պատգամներին>>: