Նորություններ
Արարատի մարզի ՏԻ համակարգում աշխատող կանայք մասնակցել են ՀՀ ՏԿԱԻ նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված ընդունելությանը
11.03.2015
Մարտի 10-ին կանանց տոնի կապակցությամբ Անի Պլազա հյուրանոցում կայացավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված ընդունելություն` «Կանայք տեղական ինքնակառավարման համակարգում» խորագորով: Միջոցառմանը, որի նպատակն է մեծարել և խրախուսել տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատող կանանց, մասնակցում էին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, համայնքների կին ղեկավարները, ավագանու անդամներ, համայնքային ծառայողներ ՀՀ մարզերից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Շնորհավորելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կանանց միամսյա տոնի կապակցությամբ` նախարար Երիցյանը հորդորեց նրանց էլ ավելի ակտիվ ներգրավվել համայնքի կառավարման համակարգում: ՏԿԱԻ նախարարը նշեց, որ 915 համայնքներից միայն 18-ն ունեն կին ղեկավարներ, և կա պահանջարկ, որպեսզի այս թիվն աճի:
Ելույթից հետո նախարար Ա. Երիցյանը ՀՀ վարչապետի հուշամեդալներ և պատվոգրեր հանձնեց հասարակական ու համայնքային կյանքում ակտիվ գործունեություն ծավալած կանանց:
Նախարարի կողմից ՀՀ վարչապետի պատվոգիր ստացավ Արարատի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը:
ՏԿԱԻ նախարարը Հայաստանի համայնքների միության նախագահի հետ միասին ՏԿԱԻ նախարարության ու Հայաստանի համայնքների միության պատվոգրեր հանձնեց նաև ՀՀ տարբեր մարզերի ՏԻ ոլորտում աշխատող տասը կանանց:
Պարգևատրման արարողությունից հետո նախարար Երիցյանը զրուցեց ՏԻՄ ոլորտում աշխատող կանանց հետ՝ քննարկելով համայնքային խնդիրները, համայնքների խոշորացման ծրագրի առավելություններն ու հեռանկարները:
http://www.mta.gov.am