Տպել
Նորություններ
ՏԻՄ ընտրություններ Վարդաշեն համայնքում
15.03.2015
Մարտի 15-ին Արարատի մարզի Վարդաշեն համայնքում կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ: Ընտրելու իրավունք ունեցող 390 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 216-ը:
Նախնական արդյունքներով համայնքի ղեկավար է ընտրվել միակ թեկնածու, գործող գյուղապետ, ՀՅԴ կուսակցության անդամ Գևորգ Բարխոյանը, որին կողմ է քվեարկել 209 քաղաքացի: