Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աջակցություն հողագործին

23.03.2015

ՀՀ կառավարության <<Գյուղատնտեսության աջակցություն>> ծրագրով շարունակվում  է գյուղացիներին ցուցաբերվող օգնությունը: Շուկայականից զգալի ցածր գներով այս տարի ևս Արարատի մարզի գյուղացիները կգնեն ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութ, որոնք տալիս են գյուղացիներին համայնքապետերի վաղօրոք ներկայացրած հայտերի հիման վրա:

 Մարզին հատկացվել է 3846 տ ազոտական (1 պարկը` 6000 դրամ), 191,8 ֆոսֆորական (1 պարկը` 7000 դրամ), 204,55 տ  կալիումական (1 պարկը` 7000 դրամ), պարարտանյութ, ինչպես նաև 299,700լ դիզելային վառելանյութ (1 լ ` 350 դրամ): Շարունակվում է պարարտանյութերի և դիզելային վառելանյութի ներկրումը:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն անձամբ հետևում է ներկրման ու հասցեականության ապահովման աշխատանքներին: ՀՀ կառավարության <<Գյուղատնտեսության աջակցություն>> ծրագիրը շարունակական է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-01 17:55:00