Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բնապահպանության նախարարն այցելել է Արարատի մարզ

24.03.2015

Մարտի 23-ին Արարատի մարզպետարանում կայացել է  աշխատանքային խորհրդակցություն, որը վարել են  ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան ը և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են Բնապահպանության նախարարության համապատասխան ենթակառուցվածքների ներկայացուցիչներ, մարզի  ՋՕԸ-երի  ու  տարբեր համայնքերի ղեկավարներ:

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իրենց խոսքում կարևորել են բնապահպանության ոլորտում իրականացված աշխատանքների և նախատեսվող անելիքների համակողմանի քննարկումները:

Բացելով  խորհրդակցությունը` Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ողջունել է  Բնապահպանության նախարարին և ներկայացրել Արարատի մարզի ջրօգտագործման և աղբահանության ոլորտում առկա խնդիրներն ու իրականացված ծրագրերը: Այնուհետև դիմելով համայնքի ղեկավարներին` մարզի ղեկավարն առաաջարկել է, որ  նրանք առավելագույնս հստակ ու իրատեսական մոտեցումներով ձևակերպեն համայնքերում առկա բնապահպանական խնդիրներն ու վերջիններիս լուծման ուղղությամբ իրենց ունեցած առաջարկությունները:

Մարզպետի խոսքից հետո ՀՀ  Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը  ներկայացրել է նաև Արարատի մարզ կատարած իր այցի նպատակն ու մարզում առկա խնդիրները, որոնք վերաբերում են ինքաշատրվանող հորերին, Խոսրովի արգելոցի Գիլանի հատվածին, աղբավայրերի շահագործման հարցերին: Խոսելով այս խնդիրների մասին` նախարարը  շեշտել է մարզի  ու համայնքի ղեկավարների հետ համատեղ աշխատանքով այդ խնդիրների լուծման կարևորությունը:

 Խորհրդակցության ընթացքում  հարցադրումներով և առաջարկություններով հանդես են եկել Արարատի մարզի տարբեր տարածաշրջանների համայնքերի ղեկավարները: Արարատի մարզի Նորամարգ, Դարբնիկ, Սայաթ-Նովա, Մասիս և այլ համայնքերի ղեկավարները բարձրացրել են ինքնաշատրվանող հորերի  օպտիմալ օգտագործման, որոշ ինքնաշատրվանող հորերի` փականային ռեժիմի փոխակերպման, ինչպես նաև համայնքերի աղբահանության  ու այդ գործընթացի արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր:

Բարձրացված հարցերի ու հարցադրումների ուսումնասիրման և լուծման  ուղղությամբ  Բնապահպանության նախարարն ու Արարատի մարզպետը հանձնարարել են ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-01 17:55:00