Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շախմատի կիսաեզրափակիչ մրցաշար

25.03.2015

Մարտի 14-22-ը ՀՀ Շախմատի ակադեմիայում կայացավ Հայաստանի շախմատի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին 10-18 տարեկան շախմատիստները:
Արարատի մարզի 18 շախմատիստներն ընդգրկված էին բոլոր տարիքային խմբերում: Խաղն ընթացավ շվեյցարական մրցակարգով: Մինչև 10 տարեկանների տարիքային խմբում լավագույն արդյունքի հասավ Այգեզարդի միջնակարգ դպրոցի աշակերտ Մելքոնյան Արշակը, որը 9 խաղից վաստակեց 6,5 միավոր` գրավելով մրցաշարի 7-րդ հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ փուլ: Պատանի շախմատիստը  խաղաց ինքնավստահ` ցուցաբերելով բարձր արդյունքներ:
Մինչև 12 տարեկան տարիքային խմբում ընդգրկված էին մարզի 4 շախմատիստներ, որոնցից առավել հաջող հանդես եկավ Դավթյան Գրիգորը/ Արտաշատի թիվ 1 դպրոց/: Նա, լավագույն խաղացողներին հետևում թողնելով, 9-ը հնարավորից վաստակեց 6 միավոր, ցավոք, չկարողացավ հավաքել եզրափակիչ խաղին մասնակցելու անհրաժեշտ միավորները:
Մինչեւ 16 տարեկանների տարիքային խմբում Մարգարյան Վահեն/ գ. Ոստան/ եւ Թևոսյան Ալբերտը /գ. Քաղցրաշեն/, նույնպես չկարողական անցնել եզրափակչի շեմը: Փոխարենը` վարկանիշային աղյուսակում բարձրացրին իրենց դիրքերը:
Ապրիլի 11-24-ը Երևանի Շախմատի ակադեմիայում կայանալու է շախմատի պատանիների եւ աղջիկների եզափակիչ փուլը, որին կմասնակցեն մինչև 16 տարեկան տարիքային խմբում` Հայկ Մարտիրոսյանը, մինչեւ 14 տարեկան տարիքային խմբում` Աննա Սարգսյանը, մինչեւ 10 տարեկան տարիքային խմբում` Մելքոնյան Արշակը:
Եզրափակիչ փուլը նախընտրական է, որովհետև հաղթողները կմասնակցեն աշնանը շախմատի՝  Եվրոպայի առաջնության  խաղերին:
Արտադպրոցական կենտրոնի սաները` վերոհիշյալ շախմատիստները, նախապատրաստվում են եզրափակիչ փուլին: Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի մարզիչ Միքայել Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ եզրափակիչ փուլին մասնակցող շախմատիստները նույնպես հանդես կգան վարպետ խաղով և իրավունք կնվաճեն մասնակցելու Երոպայում կայանալիք առաջնությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-01 17:55:00