Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կիսանդրու բացում Արտաշատում

01.04.2015

Ապրլիի 1-ին Արտաշատի Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարանում բացվել է անվանի թանգարանագետ-մատենագետ Օհան Չուբարյանի կիսանդրին: Կիսանդրու բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արարատի մարզպետի տեղակալ  Իլյիչ Շադյանը, մարզպետարանի  կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ակադեմիկոսներ, հյուրեր:

Միջոցառման սկզբում  կայացել է Օհան Չուբարյանի կիսանդրու բացումը, որից հետո  ողջույնի խոսքով հանդես է եկել  Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Յուրա Պետրոսյանը:  Ողջունելով ներկաներին` գրադարանի տնօրենը  խոսել է  մշակութային  կյանքում, սերունդներ կրթելու և դաստիարակելու գործում գրադարանի դերի ու նշանակության մասին:

Այնուհետև ելույթ է ունեցել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը: Հասմիկ Գասպարյանը ներկաներին է փոխանցել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ողջյունները, խոսել  Օհան Չուբարյանի անցած ուղու և հարուստ ժառանգության մասին և հավելել, որ մեծ պատիվ է Արարատի մարզում ունենալ Օհան Չուբարյանի անունը կրող գրադարան:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր ելույթում անդրադարձել է ականավոր մատենագիր Օհան Չուբարյանի հսկայական ժառանգությանը, ինչպես նաև ողջունել գրադարանային աշխատանքի մշակներին իրենց անմնացորդ աշխատանքի համար:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն , ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Երևանի Ազգային գրադարանանի տնօրեն, դոցենտ տիգրան Զարգարյանը:

Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել Օհան չուբարյանի որդին` Ռուսաստանի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը: Իր խոսքում Ալեքսանդր Չուբարյանն անդրադարձել է հայերին ու Հայաստանին և  շեշտել, որ հայի համար իր պատմությունն ու մշակույթը հպարտություն են:

 Միջոցառման ընթացքում հնչել են ասմունքի և երգերի կատարումներ:

Վերջում <<Ռուսական գրքի տուն>> մշակութային կենտրոնի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի անունից Արարատ Ստեփանյանը պատմական, մշակութային ու դասական գրականության մի ամբողջ ցանկ գրքեր են հանձնվել  Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարանին :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-01 17:55:00