Նորություններ
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ասորական ազգային տոնի` Հաբ-Նիսանի կապակցությամբ
01.04.2015

Սրտանց շնորհավորում եմ մարզաբնակ ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Թող այս բնության զարթոնք և պտղաբերություն խորհրդանշող տոնը երջանկությամբ ու սիրով լցնի Ձեր օջախները:
Ճակատագրով և պատմությամբ նմանություն ունեցող հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունի: Աշխարհասփյուռ ասորիների մի հատվածը, որն այսօր ապրում է մեր կողքին, շարունակում է ամրանալ` զարգացնելով իր բազմադարյա մշակույթն ու գրականությունը:
Միանալով մեր ասորի բարեկամների ուրախությանը, մաղթում եմ բարեկեցություն, հաջողություններ և ամենայն բարիք:
Արարատի մարզպետ
Ռ.Աբրահամյան