Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգևատրվեցին ազատամարտիկները

03.04.2015

Ապրիլի 3-ին Արտաշատի տարածաշրջանի մի խումբ երկրապահներ պարգևատրվեցին ՀՀ նախագահի գերատեսչական մեդալներով, Մարտական գործողությունների մասնակից վկայականներով:

Մարզպետարանի դահլիճում պարգևներ հանձնելուց առաջ մարզպետի տեակալ Շադյան Իլյիչը   Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի  և իր անունից ողջունեց ազատամարտիկներին:

Հայտարարվեց լռության րոպե:

Մարզպետի տեղակալը նշեց, որ ինքը ևս կռվել է և լավ է հասկանում յուրաքանչյուրին:

Նա ընդգծեց, որ բոլորի կռիվը մեդալների ու պարգևների համար չէր, հայրենիքի պաշտպանությունը, պապենական հողերի ազատագրումը գերակա արժեք է յուրաքանչյուրի համար:

Անկախ սոցիալական վիճակից, եթե հարկ լինի, հավաստեց նա, հարկ եղած դեպքում բոլորս կանգնելու ենք հայրենիքի պաշտպանության դիրքերում, այն երիտասարդների կողքին, որոնք այսօր հերոսաբար պաշտպանում են մեր սահմանները:

Ազատամարտիկ Վարդան Հակոբյանը պարգևատրվեց ՀՀ նախագահի <<Մարտական ծառայություն>> մեդալով: Հինգ ազատամարտիկներ պարգևատրվեցին ՀՀ ՊՆ <<Վազգեն Սարգսյան>>, <<Գարեգին Նժդեհ>>, <<Ծովակալ Հ. Ս. Իսակով>>, <<Անդրանիկ Օզանյան>>, մեկը` <<ԵԿՄ 20 տարի>>  հոբելյանական մեդալներով: 66 ազատամարտիկների հանձնեցին Մարտական գործողությունների մասնակից վկայականներ:

ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանը, շնորհավորելով մարտական ընկերներին, ասաց, որ  մարտի դաշտ չտեսած ոչ մեկը չի արժանանալու խրախուսանքի կամ անդամատոմսի: Պարգևները միայն հայրենասերների մենաշնորհն են:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-01 17:55:00