Նորություններ
Մահացել է ՀՀ Արարատի նախկին մարզպետ Դավիթ Մնացականի Զադոյանը
07.04.2015

66 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ Արարատի նախկին մարզպետ Դավիթ Զադոյանը:
Դավիթ Մնացականի Զադոյանը եղել է Արարատի առաջին մարզպետը և պաշտոնավարել է 1996 - 1998 թվականներին :
Ծնվել է 1949թ. հունվարի 12-ին Արարատի շրջանի Արարատ գյուղում:
1975թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1968-1969թթ. եղել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի կազմբաժնի վարիչ:
1975-1981թթ. կոմերիտական աշխատանք է վարել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:
1981-1987թթ. եղել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի տնօրենի տեղակալ:
1987-1991թթ. աշխատել է «Արարատարդշին» տրեստի շինիրերի կոմբինատի տնօրեն, տրեստի կառավարչի տեղակալ:
1991-1993թթ. եղել է Արարատի շրջխորհրդի նախագահ:
1993-1995թթ. աշխատել է ՀՀ պարենի և մթերումների նախարար:
1996-1998թթ. եղել է Արարատի մարզպետ:
1998-1999թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարար:
1999-2000թթ. աշխատել է ՀՀ Էներգետիկայի նախարար:
2000-2002թթ. աշխատել է ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար:
2002-2003թթ. եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարար:
ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Արարատի մարզպետարանի աշխատակազմը ցավակցում է Դավիթ Զադոյանի ընտանիքին, հարազատներիին, ընկերներին և մարզի հասարակությանը` անժամանակ և ցավալի կորստի կապակցությամբ:
Դավիթ Զադոյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 8-ին, ժամը 18.00-ին, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը` ապրիլի 9-ին, ժամը 14.00-ին, նույն վայրից: