Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայրության և գեղեցկության տոնը Մխչյանի մանկապարտեզում

08.04.2015

Ապրիլի 7-ին Մխչյանի մանկապարտեզում կայացել է միջոցառում-ցերեկույթ` նվիրված  Մայրության և գեղեցկության տոնին:

Միջոցառմանը ներկա է եղել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի մասնագետ Վիոլետա Ալոյանը:

Մայրերի ու գեղեցկության մեծարումը խորհրդանշող միջոցառում-ցերեկույթը  կրել է <<Ծաղիկներ  մայրիկիս>> խորագիրը:

Ցերեկույթը  հագեցած է եղել  ասմունքի, ժողովրդական երգի ու պարի, ինչպես նաև գեղարվերսատական մարմնամարզության հնարքներով ու մանկապարտեզի  սաների մայրերի մասնակցությամբ կազմակերպված խաղ-մրցույթներով:

Մանկապարտեզի սաները, հանդես գալով ասմունքի, երգի ու պարի  հիշարժան ու գեղեցիկ կատարումներով, ևս մեկ անգամ իրենց նվիրումն ու սերն են արտահայտել մայրերի նկատմամբ:

Մանկապարտեզի անձնակազմը` տնօրեն Մերի Աբրահամյանի գլխավորությամբ, բեմում և ամենուր ստեղծել էր  գարնան ու զարթոնքի մթնոլորտ, որտեղ ոգեշնչողը մանկապարտեզի սաներն էին:

Ցերեկույթի վերջում հանդես գալով ողջույնի խոսքով` Վիոլետա Ալոյանը շնորհակալություն է հայտնել համատեղ ջանքերով  և մեծ սիրով կազմակերպված այս միջոցառման համար ու ևս մեկ անգամ շնորհավորել ներկաների Մայրության և գեղեցկության տոնը` ցանկանալով առողջութուն, երջանկություն և անսպառ ժպիտ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-02 15:56:50