Նորություններ
Կլոր սեղան Մասիս քաղաքում
08.04.2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ապրիլի 8-ին Մասիս քաղաքում կայացել է աշխատանքային քննարկում, որը վարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Քննարկմանը մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամի նախագահ Գագիկ Ադիբեկյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, հանրակրթական, ինչպես նաև երաժշտական ու գեղարվեստի դպրոցների տնօրեններ:
Քննարկմն ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլի 11-ին Մասիս քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը, որն ուղեկցվելու է նաև մի շարք միջոցառումների անցկացմամբ ու հանդիսավոր համերգով:
Հանդիպման սկզբում ելույթ է ունեցել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և շեշտել այս միջոցառման ինչպես համաքաղաքային, այնպես էլ համապետական նշանակությունը: Մարզի ղեկավարը քննարկմանը ներկա տնօրեններին հորդորել է լրջագույն պատասխանատվությամբ մոտենալ իրենց առջև դրված պարտականությունների կազմակերպչական ուղղություններին:
Այնուհետև ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման ու բացմանը հաջորդող միջոցառումների անցկացմանն է անդրադարձել Գագիկ Ադիբեկյանը: Գագիկ Ադիբեկյանը խոսել է նաև առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին և ասել, որ դրանք լինելու են մեր հիշողության և պահանջատիրության դրսևորումները:
Քննարկման ընթացքում ապրիլի 11-ին կայանալիք խոշորամասշտաբ միջոցառման օրակարգի մասին են խոսել և ներկաների հարցերին պատասխանել կազմակերպչական անձնակազմի անդամներ Օլսեյա Կոշկինան և Ելենա Մորոզովան: