Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Նորամարգ համայնքում

10.04.2015

Արարատի մարզում շարունակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրած միջոցառումների շարքը:

Ապրիլի 10-ին  Մասիսի տարածաշրջանի Նորամարգ համայնքի միջնակարգ դպրոցում կայացել է միջոցառում, որը կրել է <<Հայ վրիժառուներ>> խորագիրը:

Միջոցառմանը ներկա են եղել Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Բագրատ Սրբազան Գալստանյանը, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի մասնագետ Ալբերտ Պետրոսյանը, այլ հյուրեր:

Միջոցառման սկզբում, ողջունելով ներկաներին,   միջոցառման կազմակերպիչ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիլվա Հակոբյանը բռունցքվելու և միասնական ուժերով պահանջատեր լինելու կոչ է արել բոլորին և շեշտել, որ միայն ծնելու, արարելու գաղափարախոսությամբ կարող ենք կերտել մեր լուսավոր ապագան:

Միջոցառումը նվիրված է եղել հայ վրիժառուներից մեկին ` Սողոմոն Թեհլերյանին, որի կողմից 1921թ. մարտի 15-ին Բեռլինում սպանվել է Հայոց ցեղասպանության եղեռնագործներից մեկը` Թալեաթ փաշան: Ներկայացումը, որի ընթացքում, հանդիսատեսը ականատես է եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը, հագեցած է եղել աշակերտների սահուն  խաղով,  հետաքրքիր բեմադրությամբ ու դպրոցահասակաների մեջ հայրենասիրական շունչի հաղորդելու և արմատներին հավատարիմ մնալու գաղափարախոսությամբ:

Այնուհետև  ներկաներին ողջունել  և ելույթ է ունեցել դպրոցի տնօրեն Գալստյանը և շեշտել  անցյալը չմոռանալու, բայց և լուսավոր ապագայի կառուցմամբ առաջնորդվելու մտածողությունը:

Միջոցառման ավարտին ներկաներին օր օրհնությունն է բերել Բագրատ Սրբազան Գալստանյանը: Բագրատ Սրբազանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ու պահանջատիրությանը, դրա հիմքում մատնանշել է ժողովրդի զորացումը բոլոր առումներով և ասել, որ միմյանց նկատմամբ սերն ու ամրությունը միայն կարող են հաղթանակի և երազելի ապագայի հիմքերը դնել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-02 15:56:50