Նորություններ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ուղիղ հեռարձակում Մասիսի հրապարակում
12.04.2015
Ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը պատարագ է մատուցել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում կազմակերպվել էր պատարագի ուղիղ հեռարձակում, որին ներկա են եղել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպրոտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Մասիսի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր, մասիսցիներ:
Պատարագի սկզբում Հռոմի Պապն իր ելույթում անդրադարձել է Գրիգոր Նարեկացուն ու նրա <<Մատյան ողբերգության>> պոեմին, ներկայացրել Նարեկացու սրբակենցաղ վարքն ու ասել, որ <<Մատյան ողբերգության>> պոեմը, կամ, ինչպես ժողովուրդն է ասում, <<Նարեկը>>, հայ ժողովրդի համար համարվում է երկրորդ Աստվածաշունչ: Այնուհետև Ֆրանցիսկոս Առաջինը Նարեկացուն շնորհել է տիեզերական եկեղեցու վարդապետի կոչում: Ի դեպ, Նարեկացին երկրորդ արևելքցին է, որին շնորհվում է տիեզերական վարդապետի կոչումը: Այնուհետև Հռոմի Պապը կատարել է հոգեհանգստյան կարգ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պատարագից հետո ներկաներին բաժանվել է սուրբ հաղորդություն: Ավարտին ելույթներով հանդես են եկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: