Նորություններ
Նրանք վերապրել են Ցեղասպանությունը
14.04.2015
Արարատի մարզի Վանաշեն, Այգավան, Արգավանդ համայնքներում ապրում են Ցեղասպանությունը վերապրած Մարիամ Շմավոնի Գրիգորյանը (108տ. ), Մարիամ Հովհաննեսի Սահակյանը (100տ.), Հերիքնազ Բարեի Մուրադյանը (106տ.):
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հանձնարարությամբ, որը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարեցներին, փետրվարի 23-26-ն ընկած ժամանակահատվածում հերթական անգամ նրանց այցելեցին բժշկական կենտրոնների տնօրենները: Նրանք կազմակերպեցին լաբորատոր-գործիքային հետազոտություններ, նրանց առողջական վիճակը ստուգեցին նաև նեղ մասնագետները:
Հերթական այցելության ժամանակ ակնաբույժները կատարեցին հետազոտում, օգնեցին անհրաժեշտ դեղորայքով:
Ցեղասպանությունը վերապրածներին վերջերս այցելեց նաև մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը` բժշկական կենտրոնների տնօրենների, բուժամբուլատորիայի աշխատողների, գյուղապետների հետ մեկտեղ: Առողջապահության վարչության պետը մեկ դար ապրած կանանց նվիրեց ՀՀ Առողջապահության նախարարության զամբյուղները` ճնշման չափման ապարատներով, թերմոսկոպով, հիգիենիկ պարագաներով: