Նորություններ
Ավարտվեց շախմատի դպրոցական օլիմպիադան
14.04.2015
Ապրիլի 8-ին Արտաշատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում կայացավ դպրոցականների 9-րդ օլիմպիադայի մարզային փուլը` տարածքային փուլերում հաղթած երեք միջնակարգ (ավագ), երեք հիմնական դպրոցների թիմերի 18 շախմատիստների մասնակցությամբ: Օլիմպիադան ընթացավ շվեյցարական մրցակարգով: Մարզային փուլում թիմերը գրանցեցին հետևյալ արդյունքները. առաջին տեղ` Արտաշատ քաղաքի ավագ դպրոց (մասնակիցներ` Մարիամ Խաչատրյան, Յուրա Ղազարյան, Վահե Մարգարյան) և երկրորդ տեղ` Ազատաշենի հիմնական դպրոց (մասնակիցներ` Գայանե Վարդանյան, Զալիկո Ղամբարյան, Միհրան Մարտիրոսյան): Նրանք, համապատասխանաբար, հավաքել են 14.5 և 7 միավոր` իրավունք նվաճելով մասնակցելու մայիսին Երևանում կայանալիք հանրապետական փուլին: Մասնակից մյուս թիմերը խաղն ավարտեցին հետևյալ արդյունքներով. Արարատ քաղաքի թիվ 1 դպրոց` 6 միավոր, Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց` 6.5 միավոր, Այնթապի թիվ 1 դպրոց` 6 միավոր, Արտաշատ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոց` 5 միավոր:
Մրցաշարում աղջիկներից լավագույն արդյունք ցուցաբերեց Մարիամ Խաչատրյանը` 4.5 միավոր, տղաներից` Վահե Մարգարյանը` 5 միավոր:
Մրցաշարի հաղթողներին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին, Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչը հանձնեց նվերներ:
Օլիմպիադայի անցկացման համար տևական և հետևողական աշխատանքներ է տարել թիվ 4 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը` տնօրեն Նարինե Մուրադյանի գլխավորությամբ:
Շախմատի դպրոցական օլիմպիադայի գլխավոր մրցավարը Միքայել Մարտիրոսյանն էր, ով խիստ անաչառ վարեց մրցաշարը:
Մրցաշարի պատասխանատու, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպրոտի վարչության գլխավոր մասնագետ Ալբերտ Պետրոսյանն, ինչպես միշտ, օլիմպիադան անցկացրեց փայլուն, անթերի: