Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

17.04.2015

 Ապրիլի 17-ին Մարմարաշեն համայնքի դպրոցում կայացել է միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցել է Արարատի մարզպետ  Ռուբիկ Աբրահամյանը:

Ցերեկույթի սկզբում դպրոցի տնօրեն Աննա Համբարձումյանը ողջունել է ներկաներին և համառոտ ներկայացրել 20-րդ դարի սկզբի հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական ու ամենացավալի ժամանակաշրջանը:

Ցերեկույթի ժամանակ ներկաները ականատես են եղել  Արևմտյան Հայաստանի գյուղական ու քաղաքային կոլորիտը ներկայացնող հետաքրքիր ու հիշարժան բեմադրությունների, որոնց ընթացքում դպրոցի աշակերտները ներկայացրել են հայ ժողովրդի տեղահանությունը, գաղթի ճանապարհը, փրկվածների ու վերածնվածների կերտած նոր Հայաստանն ու նրա լուսավոր ապագան:

Միջոցառման ընթացքում  հնչել են <<Կիլիկիա>>, << Քելե, լաո>>, <<Դլե յաման>> երգերի, ասմունքի կատարումներ, իսկ բեմը ցնցող ու դահլիճին մեկ բռունցք դարձրած ազգագրական-հայրենասիրական պարերը ևս մեկ անգամ  փաստել են հայի ոգեղենության, անմար  գենի ու անկոտրում ոգու մասին:

Միջոցառման ավարտին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կարևորել է աշակերտների մեջ հիշելու և պահանջելու գաղափարի սերմանումը և ասել,  որ Հայաստանն ունի  հզոր մարդկային ներուժ, որն էլ կառուցելու է  լուսավոր ու խոստումնալից ապագա:

Այնուհետև Արարատի մարզպետը այցելել է Մարմարաշենի  զոհված ազատամարտիկներին նվիրված թանգարան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-02 18:08:12