Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

100 ծառ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

18.04.2015

Ապրիլի 18-ին ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ Արարատի մարզի 4 քաղաքներում`  Մասիսում, Արտաշատում, Վեդիում և Արարատում կազմակերպվել էր ծառատունկ: << 100  ծառ  ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ >> խորագիրը կրող ծառատունկը մեկնարկել է Արտաշատ քաղաքում:

Ներկայացնելով իրենց  նախաձեռնության նպատակն ու ասելիքը` ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն ասել է, որ ծառատունկը ոգեկոչման, ինչպես նաև վերընձյուղվելու խորհուրդ ունի իր մեջ և հավելել, որ միայն միասնականությամբ ու փոխադարձ սիրով կարող ենք հաղթել ու կառուցել հզոր ապագա:

Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու բակում ՀՀԿ կանանց խորհրդին դիմավորել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը  և ներկա գտնվել միասնական  ծառատունկին: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ողջունել է այսօրինակ նախաձեռնությունն ու ասել, որ միասնականության և ոգեկոչման խորհրդից բացի ծառատունկը նաև էկոլոգիական լուրջ դերակատարում ունի:

Այնուհետև  ՀՀԿ կանանց  խորհուրդը նույնաքանակ ծառեր է տնկել  Արարատի ավագ դպրոցի շրջակայքում և Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի կողմից արժանացել շնորհակալագրի:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ  տնկիներ են դրվել նաև  Վեդի քաղաքի եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի  պուրակում:

ՀՀԿ Արարատի մարզի տարածքային գրասենյակից տեղեկացրել են,  որ Մասիս քաղաքի պուրակում ծառատունկ իրականացնելու համար ևս տրամադրվել են  տնկիներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 11:37:46