Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացում Վանաշեն համայնքում

20.04.2015

Ապրիլի 20-ին Վանաշեն համայնքում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն:

Բացման արարողությանը ներկա են գտնվել  Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, համայնքապետեր, հյուրեր, վանաշենցիներ:

Բացման արարողության մեկնարկը տրվել է Վանաշենի համայնքապետարանի բակում կազմակերպված տոնական միջոցառմամբ, որի ընթացքում հնչել են  ասմունքի, երգի ու պարի հայրենասիրական կատարումներ: Միջոցառմանը հաջորդել է  խաչքարի բացման արարողությունը, որը կատարել են  վանաշենցի  ազատամարտիկները:

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան Հայր Սամվել աբեղա Մխիթարյանն օրհնել է խաչքարն ու կատարել Հայոց ցեղասպանության զոհերի   հոգեհանգստյան կարգ:

Բացման տոնական արարողությանը ելույթ է ունեցել  Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը: Ներկաներին ողջունելով մարզպետի անունից` մարզպետի տեղակալը  շնորհավորել  է վանաշենցիներին այս հուշակոթողի կերտման կապակցությամբ և ասել, որ այն նոր էջ է  բացել Վանաշենի պատմության մեջ:

 Վանաշենի համայնքապետ Արտաշես Գրիգորյանը ևս ողջունել է ներկաներին և  կոչ է արել  պահանջատեր լինել նորացված կյանքով ու նոր ձեռքբերումներով:

Միջոցառումն ավարտվել է  մատաղի արարողությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45