Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ադանայից մինչև անկախ Հայաստան

21.04.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա  տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները ոգեկոչելու, հիշելու և պահանջելու գաղափարախոսությունն են կրում իրենց մեջ: Ապրիլի 21-ին Ջրահովիտ համայնքի միջնակարգ դպրոցում կայացել է  ոգեկոչման  ևս մեկ ցերեկույթ: Յուրօրինակ լուծումներով և պատմագրական խորը ուսումնասիրությամբ աչքի ընկնող միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության  կրթության բաժնի մասնագետ Սուրեն Շահինյանը, ջրահովիտցիներ, հյուրեր:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հերմինե Մաթևոսյանի կողմից կազմակերպված հայրենասիրական ու ազգային ոգով լեցուն ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրել են հայ ժողովրդի անցած դժվարին ուղին Ադանայից մինչև նորանկախ Հայաստան և  փաստել հայ մարդու քաջակորովությունը:

Ներկաները մի պահ տեղափոխվել են Արևմտյան Հայաստանի 12 նահանգներ և  կարծես ականատեսը դարձել 20-րդ դարի սկզբի ողբերգական իրադարձությունների  և այդ իրադարձություններից հետո մեջքը շտկելուն, ապրելուն, հաղթելուն ու պաշտպանված  հայրենիքի արարմանը:

Ցերեկույթի ավարտին ելույթ է ունեցել դպրոցի տնօրեն Արտակ Բաբայանն ու ասել, որ հայի հաղթանակներն ու նվաճումները դեռ առջևում են և որ հայերեն են խոսելու դարերը:

Ողջունելով ներկաներին` մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի մասնագետ Սուրեն Շահինյանը ևս գովասանքի խոսքեր է ասել ցերեկույթի վերաբերյալ և հավելել, որ մենք դեռ ասելիք ունենք դարերում և  հանդես պիտի գանք  որպես պահանջատեր ու թելադրող:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45