Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիշում եմ և պահանջում

22.04.2015

Ապրիլի 22-ին Արարատի մարզի Այգեզարդ գյուղի մանկապարտեզում երեխաները ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին յուրօրինակ ձևով: Օրվա առիթով  մանկապարտեզ էին եկել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի մասնագետ Վիոլետա Ալոյանը, Շահումյան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Դերենիկ քահանա Միքայելյանը, ՔԴԿ-ի Արտաշատի տարածաշրջանի պատասխանատու Լուսինե Մարգարյանը: Մանկապարտեզի տնօրեն Նունե Մեջլումյանը և մանկապարտեզի կոլեկտիվը  երեխաներին սովորեցրել էին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ: Դաստիարակները հմտորեն աշխատել էին, որպեսզի երեխաների հոգին չալեկոծեն: Երեխաների ճակատներին եռագույնն էր, կրծքներին` անմոռուկներ: Սաները բացատրեցին անմոռուկների խորհուրդը, Տերունական աղոթքով հարգեցին 1915 թ.  նահատակների հիշատակը: Նրանք գեղեցիկ մտքեր արտահայտեցին` ասելով, որ բոլոր ազգերի երեխաների հետ բարեկամանալով`  իրենք կարող են ծաղկեցնել մոլորակը: Ամբողջ միջոցառման գաղափարախոսությունը միմյանց հարգելն ու սիրելն էր, փոխադարձ զիջումը, միասնականությունը, ինչի շնորհիվ իրենք կարող են հայրենիքի ապագա տերը դառնալ: Տեր Դերենիկ քահանա Միքայելյանը, օրհնելով երեխաներին, շնորհակալություն հայտնեց աշխատողներին, հատկապես Նունե Մեջլումյանին հայրենասեր սերունդ դաստիարակելու համար: Նա արդարացի համարեց  այս հասակում կաթիլ առ կաթիլ երեխաների մեջ սեր սերմանելը առ հայրենիք, առ Աստված, առ հայրենի ժողովուրդ: Նրանք մանկապարտեզում պետք է իմանան իրենց արմատների մասին:

Վիոլետա Ալոյանը, մասնագիտորեն վերլուծելով միջոցառումը, ասաց, որ կատարվել է հոգեբանական  շատ նուրբ աշխատանք, միջոցառում կազմակերպելիս հաշվի է առնվել ամենակարևորը` թշնամություն չսերմանել մանուկների հոգում, խղճահարություն չառաջացնել սեփական անձի նկատմամբ:

Միջոցառումը շարունակվել է երեխաների քայլերթով: Նրանք այցելել են մոտակա <<Թուխ Մանուկ>> մատուռ և խաչքարին ծաղիկներ դրել, ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել լռությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31