Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հուշիկ հայրենյաց»` խաչքար

22.04.2015

Ապրիլի 22-ին Արարատի մարզի Այգեպատ գյուղում Ցեղասպանության նահատակների հիշատակը հարգվել է  <<Հուշիկ հայրենյաց>> խաչքար-հուշակոթողի բացումով: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Շահումյան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Դերենիկ քահանա Միքայելյանը, ՔԴԿ-ի Արարատի, ինչպես նաև Արտաշատի տարածաշրջանի պատասխանատուներ  Մինաս Հովակիմյանը, Լուսինե Մարգարյանը, ողջ համայնքը:  Խաչքարի բացումից հետո  Տեր Դերենիկ քահանա Միքայելյանը կատարել է  խաչքարի օրհնման կարգ, ապա հոգեհանգստի արարողություն: Երեք մետր բարձրությամբ, 1,5 մ լայնությամբ խաչքարը, որի համահեղինակներն են քանդակագործներ Վիգեն Հովսեփյանը, Հարություն Վահանյանը, Գառնիկ Ղազարյանը, քանդակվել է համայնքի բյուջեի միջոցներվ: Միջոցառումը շարունակվել է մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում: Ցեղասպանության նահատակների հիշատակի արարողությունը սկսվել է լռության րոպեով: Աշակերտներն իրենց շարքերով բեմում կազմել են  1915 թվականը, ինչպես նաև խաչը: Ծիծեռնակաբերդի մանրակերտի շուրջ զամբյուղներով անմոռուկներ էին, աշակերտները վառել են 100 մոմեր: Էկրանին Արշիլ Գորկու մոր ու քրոջ դիմանկարներն էին, հայրենի գյուղի պատկերը, ցեղասպանության դրվագները: Աշակերտները բեմում տեղադրել են Իգդիրի, Վանի, Զեյթունի, Սասունի, Բիթլիսի, Մուշի, Էրզրումի, Խոտորջուրի, Տրապիզոնի մանրակերտները, որոց վրա տեղում էր արյուն-անձրև: Նրանք մանրամասնորեն պատմել են այդ քաղաքների պատմամշակութային արժեքների, ազգային սովորույթների, զարգացած արդյունաբերության, գյուղատնտեսության, ինչպես նաև արհեստների ու բնակչության թվի մասին: Դպրոցականներն արտասանել են հատվածներ Շիրազի <<Հայոց Դանթեականից>>, Սիլվա Կապուտիկյանի <<Մտորումներ ճանապարհի կեսին>> պոեմից, կատարել ազգագրական երգեր, <<Նարե>> պարի համույթը նոր կատարումներ է նվիրել ցեղասպանության զոհերի հիշատակին: Համայնքի բնակիչներն իրենց ելույթներում շնորհակալություն  են հայտնել Սերյոժա Պետրոսյանին ցեղասպանության նահատակների հիշատակը հարգելու, Հայոց առաքելական եկեղեցու հավատն ավելի զորացնելու, Այգեպատի պատմությունը նորանոր գործերով ու միջոցառումներով հարստացնելու, Այգեպատը շենացնելու և հզորացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18