Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջոցառում Բուրաստանում

27.04.2015

Բուրաստան համայնքում Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումը տարբերվում էր այդ թեմայով բոլոր միջոցառումներից: Նրանք անմեղ զոհերին նվիրված միջոցառումը սկսեցին հուշակոթողի մոտ ծաղիկներ դնելով: Խոնարհումի արարողությանը մասնակցում էին <<Բուրաստան>> պարի համույթը, պատանի շախմատիստները, սպորտսմենները, նախակրթարանի սաները: Հուշակոթողի մոտ լուռ խոնարհումից հետո գյուղապետ Աշոտ Թարվերդյանն ասաց, որ ապրիլի 23-ից անմեղ զոհերը սրբադասվեցին և այսուհետև ոչ թե պետք է աղոթենք հոգիների փրկության համար, այլ խնդրենք այդ սրբերի բարեխոսությունը Հայաստան աշխարհի և մոլորակի համար: <<Հիշում եմ և պահանջում>> կարգախոսով միջոցառումը շարունակվեց գյուղապետարանի մեծ դահլիճում: Դպրոցականները լեփ-լեցուն դահլիճին բաժանեցին անմոռուկի փնջեր: Դահլիճը զարդարված էր նաև անմոռուկ պատկերող դրոշներով: Ծիծեռնակաբերդի մանրակերտը օղակված էր ծաղիկներով ու 100 մոմերով:

Դպրոցականները միջոցառումն սկսեցին <<Արցախ >> պարով: Բարձր դասարանցիները անդրադարձ կատարեցին հայ ժողովրդի պատմական անցյալին` ներկայացնելով համիդյան ջարդերը, 1915 թ. ցեղասպանությունը, որը շարունակվել է մինչև 1926 թվականը: Սրբադասվածներին նվիրված միջոցառումն ընդմիջվում էր Կոմիտասի <<Կռունկ>>, <<Հայաստան>> երգերով, անհատ կատարողների ելույթներով: Երեխաների ցանկությունն էր, որ ապրիլի 24-ը չկրկնվի ոչ մի ազգի համար և աշխարհում բացառվեն ցեղասպանությունները: Բարձր դասարանցիներն արտասանեցին հատվածներ <<Անլռելի զանգակատնից>>, ապա խրոխտ ներկայացրին սասունցիների պարը: Ամփոփելով օրվա միջոցառումը և շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` համայնքի բնակիչներին, Ա. Թարվերդյանն ասաց, որ հայրենասիրությունը սկսվում է դպրոցից, ընտանիքից , և այն արտահայտվում է բանակում օրինակելի ծառայելով, հայրենիքի սահմանները կյանքի գնով պաշտպանելով, ամուր   ավանդական ընտանիք ստեղծելով, գյուղը զարգացնելով, համերաշխությամբ թույլին, տկարին նեցուկ կանգնելով, որով հզորանում է համայն հայրենիքը: Միայն ձեռք ձեռքի, ուս ուսի տալով, հզորանալով կարող ենք պանաջատեր դառնալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-02 18:08:12