Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կոմիտասի անվան քառյակն Արտաշատում

28.04.2015

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հովանավորությամբ ապրիլի 28-ին վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան քառյակը հանդես է եկել  Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի  բեմում:

Միջոցառմանը ներկա  են եղել  մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը, Իլյիչ Շադյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, մտավորականներ, դպրոցականներ, երաժշտական դպրոցի ուսուցիչներ:

Ասմունքող Սամվել Թոփալյանը, միջոցառումը բացելուց հետո, շնորհակալություն  է հայտնել մարզպետ Ռ. Աբրահամյանին  Արտաշատում կրկին հանդես գալու հնարավորություն ընձեռելու համար: Նրա ասմունքին հաջորդել են  քառյակի կատարումները:

Շումանի, էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից հետո հնչել է կոմիտասյան ստեղծագործությունների շարքը` <<Հաբրբան>>, <<Առ այլուղս>>, <<Գարուն ա>>, << Շողեր ջան>>, <<Հոյ Նազան>>, <<Ինչ անուշ տոն է>>: Վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան քառյակը ելույթը եզրափակել է <<Կռունկով>>:

Յուրաքանչյուր կատարում ընդմիջվել է  հանդիսատեսի բուռն ծափերով:

Շնորհիվ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հովանավորության` արտաշատցի հանդիսատեսը մեկ անգամ ևս ունկնդրել է  բարձրարվեստ երաժշտություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03