Նորություններ
Վիկտորինա-մրցույթ երկու մանկապարտեզների միջև
06.05.2015
Արարատի մարզի տարբեր տարածաշրջանների մանկապարտեզների միջև վիկտորինա-մրցույթների անցկացումը դարձել է ավանդույթ:
Մայիսի 6-ին հերթական անգամ միմյանց հետ մրցել են Վերին Արտաշատի և Մասիս քաղաքի թիվ 4 մանկապարտեզի միջին խմբերի թիմերը:
Վերին Արտաշատի <<Արևներ>> և Մասիսի <<Անմոռուկներ>> թիմերը իրենց գիտելիքներն են ցուցադրել մայրենիի, մաթեմատիկայի բնագավառներում և ուժերը փորձել ֆիզկուլտուրայից:
Ըստ ժյուրիի` վիկտորինայի մաս կազմող հարցերն ու առաջադրանքները մանկապարտեզի միջին խմբի տարիքի համար եղել են բարդ ու բովանդակալից, իսկ մանկապարտեզի դաստիարակների կատարած աշխատանքը` անմնացորդ ու գնահատելի:
Վիկտորինա-մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ երկու մանկապարտեզների թիմերը հավասարապես հաղթող են ճանաչվել գիտելիքների, ջանասիրության և ճարպկության համար, կամ, ինչպես ասում են, հաղթել է բարեկամությունը: