Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վիկտորինա-մրցույթ երկու մանկապարտեզների միջև

06.05.2015

Արարատի մարզի  տարբեր տարածաշրջանների մանկապարտեզների միջև վիկտորինա-մրցույթների անցկացումը դարձել է ավանդույթ:
Մայիսի 6-ին հերթական անգամ միմյանց հետ մրցել են Վերին Արտաշատի և Մասիս քաղաքի թիվ 4 մանկապարտեզի միջին խմբերի թիմերը:
Վերին Արտաշատի <<Արևներ>> և Մասիսի <<Անմոռուկներ>> թիմերը  իրենց գիտելիքներն են ցուցադրել մայրենիի, մաթեմատիկայի բնագավառներում և ուժերը փորձել    ֆիզկուլտուրայից:
Ըստ ժյուրիի` վիկտորինայի մաս կազմող հարցերն ու առաջադրանքները մանկապարտեզի միջին խմբի  տարիքի համար եղել են բարդ ու բովանդակալից, իսկ մանկապարտեզի  դաստիարակների կատարած աշխատանքը`  անմնացորդ ու  գնահատելի:
Վիկտորինա-մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ  երկու մանկապարտեզների թիմերը հավասարապես  հաղթող են ճանաչվել  գիտելիքների, ջանասիրության և ճարպկության համար,  կամ, ինչպես ասում են,  հաղթել է բարեկամությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03