Նորություններ
Խաչքարերի պուրակ` ԵԿՄ շենքի մոտ
08.05.2015
Մայիսի 8-ին ԵԿՄ շենքի մոտ կայացել է Խաչքարերի պուրակի բացման արարողություն: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վադանյանը, ԵԿՄ վարչության անդամներ, հյուրեր:
Խաչքարերի պուրակի 15 խաչքարերի տեղակայմանը մասնակցել են հանրապետության բոլոր մարզերը` իրենց կողմից տեղադրված խաչքարերի միջոցով ներկայացնելով հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան:
Խորհրդանշական պուրակի խաչքարերը նվիրված են մայիսյան հերոսամարտերին, հայոց Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին, Արցախի հանրապետությանը, 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին և այլն:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ Խաչքարերի պուրակում տեղակայված խաչքարը, որ հեղինակել են Ռաֆիկ և Լևոն Խաչատրյանները, նվիրված է մայիսյան եռատոնին և խորհրդանշում է հայ ժողովրդի հերոսական անցյալն ու սխրանքներով լի ապագան: