Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խաչքարերի պուրակ` ԵԿՄ շենքի մոտ

08.05.2015

Մայիսի 8-ին ԵԿՄ շենքի մոտ կայացել է Խաչքարերի պուրակի բացման արարողություն: Հանդիսավոր արարողությանը ներկա են  եղել Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վադանյանը, ԵԿՄ վարչության անդամներ, հյուրեր:

Խաչքարերի պուրակի  15 խաչքարերի տեղակայմանը մասնակցել են հանրապետության բոլոր մարզերը` իրենց կողմից տեղադրված  խաչքարերի միջոցով ներկայացնելով հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան:

Խորհրդանշական պուրակի խաչքարերը նվիրված են մայիսյան հերոսամարտերին, հայոց Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին, Արցախի հանրապետությանը, 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին և այլն:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի  նախաձեռնությամբ Խաչքարերի պուրակում տեղակայված խաչքարը, որ հեղինակել են Ռաֆիկ և Լևոն Խաչատրյանները, նվիրված է մայիսյան եռատոնին և  խորհրդանշում է  հայ ժողովրդի հերոսական անցյալն ու  սխրանքներով լի ապագան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03