Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիսավոր արարողություն` նվիրված մայիսի 9-ի հաղթական օրվան

09.05.2015

Մայիսի 9-ին Հայաստանի հանրապետության բոլոր տարածաշրջաններում  կայացել են տոնական ու հանդիսավոր միջոցառումներ` նվիրված  կրկնակի հաղթանակների` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի  և Շուշիի ազատագրման օրվան:

Հանդիսավոր տոնակատարություններ են անցկացվել նաև Արտաշատ քաղաքում:

Արարատի  մարզկենտրոն Արտաշատում կայացած միջոցառմանը մասնակցել  են ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը, Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի ենթակառուցվածքների և մարզային տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայրենական պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, արտաշատցիներ:

Միջոցառումը մեկնարկել է Արտաշատի ռուսական զորամասի և Կապի գումարտակի ավտոշարասյուների  հանդիսավոր շքերթով դեպի  Հայրենական պատերազմի զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան:

Հուշարձանի մոտ հավաքվածներին մարզպետի անունից  ողջունել է Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանն  ու ասել, որ մեծ ակնածանքով են հիշում Հայրենական պատերազմի և Շուշիի ազատագրմանը մասնակցած հերոս տղաների սխրանքների մասին և ավելացրել, որ  նրանց օրինակով  պիտի կերտենք լուսավոր ապագա ու շենացնենք մեր հայրենիքը:

Գագիիկ Մուրադյանի խոսքից հետո ելույթ է ունեցել Հայրենական պատերազմի վետերանների նախագահ Հուսիկ Փանոսյանը: Իր խոնարհումը բերելով բոլոր նահատակներին և կենդանի հերոսներին` Հուսիկ Փանոսյանը ևս շնորհավորել է բոլորին մեծ պայքարի, մեծ հաղթանակի և մայիսյան հաղթական տոնակատարությունների առթիվ:

Ողջույնի խսքով հանդես է եկել նաև Արտաշատի ռուսական զորամասի հրամանատար Իգոր Նիկիտենկոն` շնորհավորելով մարդկության պատմության մեջ ամենամեծ հաղթանակի 70-ամյակը և ասել, որ կյանքի գնով և մեծ դժվարությամբ տրված այդ հաղթանակը գալիք սերունդները պետք է պահպանեն ամենայն պատասխանատվությամբ:

Հանդիսավոր միջոռացման ընթացքում ելույթ են ունեցել նաև Արտաշատի Կապի հայկական գումարտակի սերժանտ Միքայել Միքայելյանը, Արտաշատի ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանը, Արտաշատի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մխիթար Ալոյանը:

Տեր Մխիթար Ալոյանն իր օրհնությունն է բերել ներկաներին և հորդորել, որ մայիսի 9-ը յուրաքանչյուրի համար լինի ցնծության և ուրախության տոն:

Միջոցառման վերջում ներկաները կատարել են ծաղկեդրման արարողություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03