Նորություններ
<<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի տարեվերջյան ամփոփում
15.05.2015
Մայիսի 13-ին Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցում կայացել է <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի տարեվերջյան ամփոփում, որին մասնակցել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՔԴԿ-ի սարկավագ Դավիթ Հովհաննիսյանը, ՔԴԿ-ի Մասիսի տարածաշրջանի պատասխանատու Էդգար Գևորգյանը, Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանը, Մասիսի տարածաշրջանի ուսուցիչներ:
Հանդիպման ընթացքում Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը քարոզել է լինել սիրով, միաբան, որպեսզի քրիստոնեությունը մեր մեջ ավելի խորը արմատավորվի, ինչպես նաև անդրադարձել Համբարձման տոնի խորհրդին: Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը խոսել է նաև աշակերտի հոգեկերտվածքի ձևավորման մեջ <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցիչերի դերի ու կարևորության մասին:
Հանդիպման ավարտին ՔԴԿ-ի Մասիսի տարածաշրջանի պատասխանատու էդգար Գևորգյանը <<Աստվածաշնչյան առակները դպրոցում>> մրցույթին մասնակցած դպրոցների ուսուցիչներին է հանձնել շնորհակալագրեր և Մաղաքիա արք. Օրմանյանի <<Համապատում>> գիրքը` աստվածաշնչյան առակների և Ավետարանի մեկնության մասին: