Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի տարեվերջյան ամփոփում

15.05.2015

Մայիսի 13-ին Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցում  կայացել է <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի տարեվերջյան ամփոփում,  որին մասնակցել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՔԴԿ-ի սարկավագ Դավիթ Հովհաննիսյանը, ՔԴԿ-ի Մասիսի տարածաշրջանի պատասխանատու Էդգար Գևորգյանը, Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանը, Մասիսի տարածաշրջանի ուսուցիչներ:

Հանդիպման ընթացքում Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը քարոզել է  լինել սիրով, միաբան, որպեսզի քրիստոնեությունը մեր մեջ ավելի խորը արմատավորվի, ինչպես նաև  անդրադարձել  Համբարձման տոնի խորհրդին: Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը խոսել է նաև աշակերտի հոգեկերտվածքի ձևավորման մեջ  <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցիչերի դերի ու կարևորության մասին:

Հանդիպման ավարտին ՔԴԿ-ի Մասիսի տարածաշրջանի պատասխանատու էդգար Գևորգյանը  <<Աստվածաշնչյան առակները դպրոցում>>  մրցույթին մասնակցած դպրոցների ուսուցիչներին է հանձնել  շնորհակալագրեր և  Մաղաքիա արք. Օրմանյանի <<Համապատում>> գիրքը` աստվածաշնչյան առակների և Ավետարանի մեկնության մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03