Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Կանաչուտ, Այգեստան, Հնաբերդ համայնքներում

16.05.2015

Մայիսի 15-ի երեկոյան Արարատի մարզում  տեղացած կարկուտը  վնաս է հասցրել մի շարք համայնքների պտղատու  այգիներին:

Կարկուտի հասցրած վնասները ստուգելու և ստեղծված իրավիճակին անձամբ ծանոթանալու համար Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը աշխատանքային այցով եղել է Կանաչուտ, Այգեստան, Հնաբերդ համայնքներում:  Արարատի մարզպետին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, գյուղատնտեսական գերատեսչությունների մարզային կառույցների պատասխանատուներ:

Մարզի ղեկավարը եղել է բոլոր երեք  համայնքների դեղձի, ծիրանի, խնձորի և խաղողի այգիներում, տեղում ծանոթացել  իրավիճակին:  Մայիսի 15-ին տեղացած կարկուտը  մոտավոր հաշվարկով վնասել է  Հնաբերդ , Այգեստան և Կանաչուտ համայնքների 150 հա այգիների բերքը` ազդելով առավելապես բերքի ապրանքային տեսքի վրա:

Այնուհետև Ռուբիկ Աբրահամյանը հանդիպել է գյուղացիների հետ,  լսել նրանց խնդրանք-հայցերը, քննարկել ստեղծված իրավիճակից  ելք գտնելու  ուղիները:  Արարատի մարզպետը համայնքի ղեկավարներին և ավագանու անդամներին հանձնարարել է ստեղծել հատուկ հանձնաժողով,  որն ավելի իրատեսորեն կարձանագրի վնասի չափերը: Այցի ընթացքում մարզի ղեկավարը քննարկել է նաև  ապագայում Արտաշատի տարածաշրջանի այս հատվածում կարկտային կայանների թիվն ավելացնելու  անհրաժեշտության և դրանով իսկ բերքի վնասը նվազեցնելու հարցը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03