Նորություններ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
22.05.2015
Սիրելի շրջանավարտներ
Հասել է պատանեկության շրջանն ավարտելու և կյանքի նոր` ավելի հասուն ու նպատակային էջ բացելու փուլը: Մաղթում եմ, որ հետաքրքիր ու անակնկալներով լի այդ շրջանում հանդիպած խոչընդոտները չընկճեն ձեզ, այլ ավելի ամրացնեն ձեր կամքը, ոգին ու հավատը, իսկ անակնկալներն ու հանդիպումները լինեն հիշարժան և միայն բարի հետք թողնող: Թող, որ դպրոցական տարիների ընթացքում ամբարած գիտելիքները պետք գան հայրենիքը հզորացնելու և ամրակուռ սահմաններ գծելու գործում:
Շնորհավորում եմ ձեզ այս տոնական օրվա` Վերջին դասի կապակցությամբ և մաղթում կյանքի հարթ ճանապարհ ու խոստումնալից ապագա:
Արարատի մարզպետ
Ռ. Աբրահամյան