Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

22.05.2015

             

              Սիրելի շրջանավարտներ

       Հասել է  պատանեկության շրջանն ավարտելու և կյանքի նոր` ավելի հասուն ու նպատակային էջ բացելու փուլը:  Մաղթում եմ, որ հետաքրքիր ու անակնկալներով լի այդ շրջանում  հանդիպած խոչընդոտները չընկճեն ձեզ, այլ ավելի ամրացնեն ձեր կամքը, ոգին ու հավատը, իսկ անակնկալներն ու հանդիպումները լինեն հիշարժան և միայն բարի հետք թողնող: Թող, որ դպրոցական տարիների ընթացքում ամբարած գիտելիքները  պետք գան հայրենիքը հզորացնելու և ամրակուռ սահմաններ գծելու գործում:

      Շնորհավորում եմ ձեզ այս տոնական օրվա` Վերջին դասի կապակցությամբ և մաղթում կյանքի հարթ  ճանապարհ ու խոստումնալից ապագա:

 

           Արարատի մարզպետ                          

                 Ռ. Աբրահամյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23