Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը ներկա է գտնվել Վերջին զանգի արարողությանը

22.05.2015

Հանրապետության  բոլոր դպրոցներում մայիսի 22-ին   հնչած ավարտական վերջին զանգը ազդարարել է ուսումնական ևս մեկ տարվա ավարտ:  Արտաշատի ավագ դպրոցում այս կապակցությամբ կայացել է Վերջին զանգի  արարողություն, որին մասնակցել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, ուսուցիչներ, աշակերտներ,հյուրեր:

 Միջոցառումը բացել է Արտաշատի ավագ դպրոցի տնօրեն Եպրաքսյա Սիմոնյանը և շրջանավարտներին մաղթել խոստումնալից ապագա ու հզոր հայրենիք:

Տոնական արարողության ընթացքում շրջանավարտներին  շնորհավորական խոսք է ուղղել նաև Աժ պատգամավոր Կարինե Պողոսյանը: Կարևորելով մարդակերտման  գործում ուսուցիչների դերը` Կարինե Պողոսյանը շնորհակալանքի խոսք է ասել նաև շրջանավարտների ծնողներին հայ ազգին արժանավոր քաջորդիներ ու լավ զավակներ պարգևելու համար:

Այնուհետև   ողջույնի խոսքով հանդես է եկել Արարատի մարզպետ  Ռուբիկ Աբրահամյանը: Մաղթելով դպրոցական տարիներին ամբարած գիտելիքները հայրենիքի շենացման գործում կիրառելու առաջնահերթություն` մարզի ղեկավարը նաև կարևորել է  ամբողջ կյանքի ընթացքում ազնվությունը, հայրենասիրությունն ու մարդասիրությունը վեր դասելու ունակությունը:

Վերջին զանգի տոնական արարողության շրջանակներում շրջանավարտներին իրենց ողջույնի խոսքն են փոխանցել  նաև  հինգերորդցիները,  պարային և երգային կատարումներով հանդես  եկել Արտաշատի ավագ դպրոցի 12-րդ դասարանների աշակերտները:

Միջոցառման ավարտին  ավանդական համարվող Լորկեի հնչյունների ներքո շրջանավարտների  պարին է միացել նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և  լուսանկարվել նրանց հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03