Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում կրկին կարկուտ է տեղացել

25.05.2015

Մայիսի 23-ին ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Արարատի մարզում տեղացած կարկուտը վնաս է հասցրել Նարեկ, Նորաշեն, Քաղցրաշեն, Դվին, Նոր Կյանք, Լուսառատ համայնքների գյուղացիական տնտեսություններին:
Առանձնապես տուժել են Քաղցրաշեն և Նարեկ համայնքների գյուղացիական տնտեսությունների  խնձորենու, կեռասենու, դեղձենու, ծիրանենու, սալորենու, ինչպես նաև խաղողի այգիների որոշ հատվածներ: Մոտավոր հաշվարկով կարկուտը վնասել է 120-150 հա տարածություն:
Մայիսի 23-ի երեկոյան, ինչպես  նաև մայիսի 24-ի առավոտյան    վերոհիշյալ համայնքների կարկտահարված  գյուղացիական տնտեսություններում են  եղել  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, ուսումնասիրել կարկտահարված տարածքներն ու տվել համապատասխան գնահատականներ:
Ապրիլի 25-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կարկուտից տուժած համայնքների գյուղացիական տնտեսություններում ստեղծված իրավիճակը: Մարզի ղեկավարի հանձնարարությամբ համայնքների ղեկավարներին առաջարկվել է ստեղծել ավագանու անդամներից բաղկացած աշխատանքային խմբեր գյուղացիական տնտեսություններին հասցված վնասը գույքագրելու և տուժած ընտանիքներին աջակցելու նպատակով: Խորհրդակցության ավարտից հետո կարկտահարված գյուղացիական տնտեսություններ են մեկնել վնասներն  ուսումնասիրող մասնագետներ` Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի գլխավորությամբ:
 Հետագայում այսօրինակ խնդիրներից  խուսափելու համար  ծրագրվում է կառուցել հակակարկտային կայանների երկրորդ պաշտպանական գիծը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07