Նորություններ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
28.05.2015
Սիրելի’ հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ համազգային կարևորություն ունեցող այս օրվա`Հանրապետության տոնի կապակցությամբ:
Թող, որ անսասան հավատից, անկոտրում կամքից ու հաստատուն պայքարից ծնված այս տոնը հանդիսանա հայ ժողովրդի լուսեղեն ապագայի, մեր երկրի ամրակուռ սահմանների ամրապնդման ու հզոր հայրենիքի կառուցման պատվանդանը:
Մաղթում եմ, որ տոկունությունը, ամուր հավատն ու հայրենասիրությունը ուղեկցեն մեր ժողովրդին և հաջողություններ պարգևեն բոլոր ձեռնարկումներում:
Հանրապետության տոնը վստահաբար կարելի է համարել մեր ժողովրդի դարավոր ու բաղձալի երազանքի իրականացման օր, որի գոյությունը նոր լիցքեր հաղորդեց հայոց պատմության ընթացքին ու համայն աշխարհին ներկայացրեց հայ տեսակի ազատատենչ ոգու ինքնատիպ առկայծումները:
Դարձյալ շնորհավորում եմ և մաղթում ամենայն բարիք:
Արարատի մարզպետ
Ռ. Աբրահամյան