Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.05.2015

Սիրելի’ հայրենակիցներ

 

Շնորհավորում եմ ձեզ  համազգային կարևորություն ունեցող այս օրվա`Հանրապետության տոնի կապակցությամբ:

Թող, որ անսասան հավատից, անկոտրում կամքից ու հաստատուն պայքարից ծնված այս տոնը հանդիսանա հայ ժողովրդի  լուսեղեն ապագայի, մեր երկրի ամրակուռ սահմանների ամրապնդման ու հզոր հայրենիքի կառուցման պատվանդանը:

Մաղթում եմ, որ տոկունությունը, ամուր հավատն ու հայրենասիրությունը  ուղեկցեն մեր ժողովրդին և հաջողություններ պարգևեն  բոլոր ձեռնարկումներում:

Հանրապետության տոնը վստահաբար կարելի է համարել մեր ժողովրդի դարավոր ու բաղձալի երազանքի  իրականացման օր, որի գոյությունը նոր լիցքեր հաղորդեց հայոց պատմության ընթացքին ու համայն աշխարհին ներկայացրեց հայ տեսակի ազատատենչ ոգու ինքնատիպ առկայծումները:

   Դարձյալ շնորհավորում եմ և մաղթում ամենայն բարիք:

 

 

 

 

 Արարատի մարզպետ          

 

                                                                                            Ռ. Աբրահամյան

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31