Նորություններ
Ուխտագնացություն Գարեգին Նժդեհի շիրիմին
28.05.2015
Մայիսի 28-ին` Հանրապետության տոնի կապակցությամբ, Արարատի մարզի մի խումբ բնակիչներ` Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Եփրեմ Հարությունյանի գլխավորությամբ, ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Վայոց Ձորի Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի և Գարեգին Նժդեհի շիրիմին:
Մինչ ուխտագնացության սկիզբը Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը աղոթք է բարձրացրել առ Աստված, ինչպես նաև հայրենիքին, արմատներին ու քրիստոնեական սկզբունքներին հավատարիմ մնալու քարոզով դիմել ներկաներին:
Ուխտավորները Սպիտակավոր եկեղեցու բակում բարձրացրել են հայոց եռագույնը, հնչեցրել ազգային երգն ու պարը և Գարեգին Նժդեհի շիրիմի առաջ հայրենիքին ու ազգային արժեքներին հավատարիմ մնալու երդում տվել: