Նորություններ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշատի նորակառույց եկեղեցու բացման արարողությանը
31.05.2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցու օծման արարողությանը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող Արտաշատի վերոնշյալ եկեղեցին կառուցվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ և բարերարությամբ և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով:
www.president.am