Նորություններ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.06.2015

Սիրելի’ երեխաներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ աշխարհի ամենաբարի և լուսավոր տոնի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Դուք մեր երկրի վաղվա օրն եք, մեր հույսն ու հզոր, զարգացած հայրենիքի կերտողները: Ցանկանում եմ, որ անհոգ մանկությունը դառնա ձեր ճակատագրի բարի շառավիղը և ձեր հոգեկերտվածքի պատվանդանը: Մեր պարտքն է պաշտպանել ձեզ և ապահովել ձեր անհոգ, ուրախ ու լուսավոր մանկությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ պայծառ այս տոնի կապակցությամբ և մաղթում առողջություն, ջերմ արև`անամպ երկնքում ու սեր ամենուր և ամեն պահ:
Արարատի մարզպետ
Ռ. Աբրահամյան