Նորություններ
Արտաշատում նշել են Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը
01.06.2015
Հունիսի 1-ին Արտաշատ քաղաքում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը:
Ամենապայծառ և լուսավոր տոնի կապակությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում երգի և ասմունքի կատարումներով հանդես են եկել Շառլ Ազնավուրի անվան պալատի, ինչպես նաև Արտաշատ քաղաքի տարբեր մանկապարտեզների սաները: Մանուկներն ու պատանիները իրենց համերգային կատարումներով ևս մեկ անգամ շեշտել են, որ մանկությունը կյանքի ամենաբարի և մաքուր շրջանն է, իսկ մանուկները` աշխարհի ամենաանարատ էակները:
Միջոցառման ընթացքում ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես է եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Համարելով մանուկներին հզոր ու զարգացած հայրենիքի կերտողներ` մարզի ղեկավարը նրանց մաղթել է անհոգ, ուրախ և լուսավոր մանկություն, ինչպես նաև ցանկացել սիրո ու ջերմության առատություն ամենուր և ամեն պահ: