Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատում նշել են Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը

01.06.2015

Հունիսի 1-ին Արտաշատ քաղաքում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը:

Ամենապայծառ և լուսավոր տոնի կապակությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում երգի և ասմունքի կատարումներով հանդես են եկել  Շառլ Ազնավուրի անվան պալատի, ինչպես նաև Արտաշատ քաղաքի տարբեր մանկապարտեզների սաները:  Մանուկներն ու պատանիները իրենց համերգային կատարումներով  ևս մեկ անգամ շեշտել են, որ  մանկությունը  կյանքի ամենաբարի և մաքուր շրջանն է, իսկ մանուկները` աշխարհի  ամենաանարատ էակները:

Միջոցառման ընթացքում ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես է եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Համարելով մանուկներին  հզոր ու զարգացած հայրենիքի կերտողներ` մարզի ղեկավարը նրանց մաղթել է անհոգ, ուրախ և լուսավոր մանկություն, ինչպես նաև  ցանկացել սիրո ու  ջերմության առատություն ամենուր և ամեն պահ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:56:55