Նորություններ
Նշավան համայնքը կունենա նորակառույց եկեղեցի
04.06.2015
Հունիսի 4-ին Նշավան համայնքում կայացել է կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի արարողություն, որին մասնակցել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Եկեղեցին կառուցվելու է համայնքի միջոցներով: Արարատյան Հայրապետական Թեմի նշավանի համայնքի եկեղեցու հիմքերի 16 քարերը օծվել են Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ: Օրհնված սալիկներից մեկը եկեղեցու հիմքում է դրել նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:Խոսելով համայնքներում եկեղեցու գոյության և կարևորության մասին` Տ. Նավասարդ Կճոյանը սեր, եղբայրասիրություն, միմյանց սիրելու կոչով է դիմել ներկաներին և մաղթել, որ կենդանի հաղորդության տաճարը` եկեղեցին, միաբանության ու սիրո բնակավայր լինի բոլորի համար:Հիմնարկեքն ավարտվել է մատաղի արարողությամբ: