Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշավան համայնքը կունենա նորակառույց եկեղեցի

04.06.2015

Հունիսի 4-ին Նշավան համայնքում կայացել է կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի արարողություն, որին մասնակցել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Եկեղեցին կառուցվելու է համայնքի միջոցներով: Արարատյան Հայրապետական Թեմի նշավանի համայնքի եկեղեցու  հիմքերի 16 քարերը  օծվել են Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ: Օրհնված սալիկներից մեկը եկեղեցու  հիմքում է դրել նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:Խոսելով  համայնքներում եկեղեցու գոյության  և կարևորության մասին` Տ. Նավասարդ Կճոյանը սեր, եղբայրասիրություն, միմյանց սիրելու կոչով է դիմել ներկաներին և մաղթել, որ կենդանի հաղորդության տաճարը` եկեղեցին,  միաբանության ու սիրո բնակավայր լինի բոլորի համար:Հիմնարկեքն ավարտվել է մատաղի արարողությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03