Նորություններ
<<Անուշը>>` Արտաշատի դրամատիկական թատրոնի բեմում
05.06.2015
Հունիսի 5-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում Վերին Արտաշատի երաժշտական դպրոցի սաները ներկայացրել են Արմեն Տիգրանյանի <<Անուշ >> օպերան:
Հայ ժողովրդական երաժշտության լեզվով գրված առաջին լիավարտ օպերայի դիտմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, մտավորականներ, արտաշատցիներ:
Վերին Արտաշատի երաժշտական դպրոցի սաները ինքնատիպ և հուզիչ կատարումներով ներկայացրել են Անուշի և Սարոյի ողբերգական սիրո պատմությունը, իսկ բեմում իշխող գյուղական կոլորիտը, ժողովրդական տոնակատարությունների մատուցումը հանդիսատեսին կարծես մասնակից է դարձրել Ջանգյուլումի, կոխի տեսարաններին: