Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Անուշը>>` Արտաշատի դրամատիկական թատրոնի բեմում

05.06.2015

Հունիսի 5-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում Վերին Արտաշատի երաժշտական դպրոցի սաները ներկայացրել են  Արմեն Տիգրանյանի <<Անուշ >> օպերան:

Հայ ժողովրդական երաժշտության լեզվով գրված առաջին լիավարտ օպերայի դիտմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը,  Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, մտավորականներ, արտաշատցիներ:

Վերին Արտաշատի երաժշտական դպրոցի սաները ինքնատիպ և հուզիչ կատարումներով ներկայացրել են Անուշի և Սարոյի ողբերգական սիրո պատմությունը, իսկ բեմում իշխող գյուղական կոլորիտը, ժողովրդական տոնակատարությունների մատուցումը հանդիսատեսին  կարծես մասնակից է դարձրել Ջանգյուլումի, կոխի տեսարաններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03