Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը

12.06.2015

Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ Վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են նախորդ` ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2015 ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստին մասնակցել է նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:

Ընդլայնված նիստի ընթացքում  խոսվել է զորակոչի ամբողջ գործընթացի խիստ վերահսկողության, օպերատիվ կազմակերպման  մասին, ինչպես նաև քննարկվել  հայտնաբերված իրավախախտումների, բժշկական հետազոտությունների, զորակոչիկների կցագրմանն ու հաշվառմանը,  զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների  ու վարչական տույժերի կիրառմանը վերաբերող  ու զորակոչին առնչվող այլ հարցեր:

Նիստի ավարտին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից  արժանացել է <<Մարշալ Բաղրամյան>> մեդալի:

                                                                                  

 

                                                                                                      www.mil.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03